Հայաստանի Նկարիչների Միություն
1932թ-ին նկարիչ և քանդակագործ Արա Սարգսյանի աջակցությամբ ստեղծվում է Հայաստանի նկարիչների միությունը։
Միության հիմնական նպատակներից է բարձրացնել միության անդաների վարպետությունը, աջակցել նկարիչներին, քանդակագործներին, արվեստաբաններին։ Կազմակերպվում է արտիստների անհատական կամ խմբային ցուցահանդեսներ։ Միությունը մասնակցում է փառատոններին, զբաղվում հրատարակչությամբ։
Կազմակերվում են տարատեսակ արվեստի թեմաներով դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի և արվեստի անվանի ներկայացուցիչների հետ։ Միությունը ֆինանսավորում է նկարիչների և քանդակագործների ցուցահանդեսները։
Արվեստասերները հաճախ են նշում, որ նրանք այս կամ այն նկարչի մասին բացահայտել են հենց միությունում կատարվող ցուցահանդեսների ժամանակ։
2018թ-ից Հայաստանի նկարիչների միության նախագահ է գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 10:00-16:00
Մուտքը անվճար է։
https://www.auarmenia.com/hy